Միխայիլ Տալը ( 09.11.1936 Ռիգա — 27.06.1992 Մոսկվա) շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոնն է: 1960 թ-ին` հաղթելով Միխայիլ Բոտվիննիկին 12,5-8,5 հաշվով, Տալը հռչակվում է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն: 1960 թ-ին նա դառնում է ամենաերիտասարդ շախմատի աշխարհի չեմպիոնը: Մեկ տարի անց տեղի ունեցած մատչ-ռևանշի ժամանակ Տալը զիջում է շախմատի գահը Բոտվիննիկին` պարտվելով 13-8 հաշվով: Միխայիլ Տալը կոմբինացիոն ոճի շախմատիստ էր և կարողանում էր կատարել բարդ հաշվարկներ տախտակի առջև: Դիտարկենք մի պարտիա, որտեղ Տալը անցկացնում է «Խաչ» (крест) անվանումը կրող կոմբինացիա: