Կոմբինացիա 8. Գերասիմով-Սմիսլով ,Մոսկվա 1935թ.

Վասիլի Սմիսլովը (մարտի 24, 1921թ․, Մոսկվա — մարտի 27, 2010թ․, Մոսկվա) շախմատի աշխարհի 7-րդ չեմպիոնն է։

Աշխարհի առաջնության խաղերում երեք անգամ հանդիպել է Մ․ Բոտվիննիկի հետ․ 1954 թ.՝ ոչ ոքի, 1957 թ.՝ հաղթանակ և չեմպիոնի կոչման նվաճում, 1958 թ.՝ պարտություն և կոչման կորուստ։ Աշխարհի առաջնության խաղ-մրցաշարի (1948 թ., 2-րդ տեղ՝ Մ․ Բոտվիննիկից հետո) և եզրափակիչ փուլի (1984 թ.) մասնակից։ ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է շախմատային օլիմպիադաների (1952-1972 թթ.) և Եվրոպայի առաջնությունների 1951-1973 թթ.։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գեղեցիկ պարտիան, որը կդիտարկենք, Սմիսլովը խաղացել է 14 տարեկան հասակում:

Անուշ Ասրյան