Խաչիկյան Հայկ

ԿենսագրությունՊարապմունքի պայմաններԿոնտակտային տվյալներՖոտոշարք

Շախմատի բնագավառում իր գործունեությունը սկսել է  2013 թվականից Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում որպես շախմատի ուսուցիչ: Մանկավարժ-մարզչին հաջողվել է հանրակրթական դպրոցում շախմատի դասավանդումը դնել ամուր հիմքերի վրա և ձևավորել շախմատասեր աշակերտների ուժեղ թիմ, որը հաջողությամբ մասնակցում է միջդպրոցական հանրապետական մրցումների:

2014 թվականից աշխատում է Դավթաշենի շախմատի դպրոցում։ Այստեղ նա մարզում է պրոֆեսիոնալ պատանի մարզիկների, ովքեր դարձել են Երևանի, մարզային ու հանրապետական մրցաշարերի դափնեկիրներ, նվաճել չեմպիոնական բարձր կոչումներ: Պատանի շախմատիստները նշանակալի հաջողություններ են գրանցել նաև միջազգային մրցաշարերում, մասնակցել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների:

2015 թվականից Հայկ Խաչիկյանը սկսել է «Շախմատի տեսություն և պրակտիկա» դասախոսել  Գավառի պետական համալսարանում և իր փորձն ու գիտելիքները փոխանցել ապագա մանկավարժ-մարզիչներին: Նրա ուսանողներից շատերն այսօր արդեն հավաստագրված մասնագետներ են:

  • Պարապմունքի ֆորմատ — օնլայն ու օֆֆլայն
  • Պարապմունքի ծրագիր — ըստ աշակերտի ունակությունների
  • Տարիքային սահմանափակում — չկա

Արտյոմ Սուքիասյան