ՖԻԴԵ — Շախմատի օլիմպիադա

Շախմատի օլիմպիադա անկացվում է 1927 թվականից։ Այն թիմային առաջնություն է, որին մասնակցում են ՖԻԴԵ-ի անդամ ֆեդերացիաները։ Մինչև 1940 թվականը անվանվել է <<Ազգերի մրցաշար>>։ Որպես մրցանակ խաղարկվում էր Համիլիտոն-Ռասսելի ոսկե գավաթը, ինչպես նաև հաղթող թիմի յուրաքանչյուր անդամ ստանում էր ոսկե մեդալ։

Շախմատի օլիմպիադա․ կրճատ կանոնադրություն

Յուրաքանչյուր մրցամարտ անցկացվում է 4 խաղատախտակի վրա։ Թիմի կազմում հանդես են գալիս 4 հիմնական և 1 պահեստային շախմատիստ (1950-2006 թվականներին՝ 2 պահեստային)։

Սկզբնական շրջանում օլիմպիադաների կանոնադրությունը հաճախ էր փոփոխվում՝ խաղացվում է 3 տուր երկու օրում կամ ամեն երրորդ օրը խաղացվում էր 2 պարտիա, ժամակարգը կրճատված էր, իսկ խաղացողները կարող էին փոփոխել իրենց խաղատախտակները ցանկացած ձևով։ 1931 թվականից անցակցվում են 2 տարին մեկ անգամ՝ բացառությամբ երկրորդ համաշխարհային պատերազմին ընկած ժամանակահատվածը։ Հստակեցվեծ նաև կանոնադրությունը։

Մինչև 1939 թվականը մեծ մասամբ եվրոպական երկրներն էին իրենց թիմերը ուղարկում շախմատի օլիմպիադա, մյուս տարածաշրջաններից մասնակցում էին միայն Արգենտինայի, ԱՄՆ-ի և Պաղեստինի հավաքականները։ 1939 թվականի օլիմպիադայից հետո մեծ ընդմիջում եղավ երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Հաջորդ օլիմպիադան անցկացվեց միայն 1950 թվականին։

1947 թվականին ԽՍՀՄ-ն դարձավ ՖԻԴԵ-ի անդամ և սկսեց շախմատի օլիմպիադա ուղարկել իր թիմը։ Այն ժամանակ աշխարհի ուժեղագույն շախմատիստների մեծ մասը ներկայացնում էին հենց այդ երկիրը։ Զարգացմանն ու տարածմանը նպաստեց նաև ՖԻԴԵ-ի գործունեության կատարելագործումը՝ մրցաշարերի անցկացման ժամկետները կարգավորվեցին, սկսվեցին ապահովվել մասնակիցների խաղի և հանգստի անհրաժեշտ պայմանները։ Մասնակիցների աճի պատճառով 1976 թվականից ՖԻԴԵ-ն սկսեց շախմատի օլիմպիադա անցակցնել շվեյցարական մրցակարգով։

Օլիմպիադաներին մասնակցել են բոլոր աշխարհի չեմպիոնները՝ սկսած Կապաբլանկայից։

Բոլոր օլիմպիադաների մրցանակակիրները(Տղամարդիկ)
Անցկացման թվական Անցկացման վայր 1-ին տեղ 2-րդ տեղ 3-րդ տեղ Մասնակիցների քանակ
1927 Լոնդոն, Մեծ Բրիտանիա Հունգարիա Դանիա Անգլիա 16
1928 Հաագա, Նիդերլանդներ Հունգարիա ԱՄՆ Լեհաստան 17
1930 Համբուրգ, Գերմանիա Լեհաստան Հունգարիա Գերմանիա 18
1931 Պրահա, Չեխիա ԱՄՆ Լեհաստան Չեխոսլովակիա 19
1933 Ֆոլքստոն, Մեծ Բրիտանիա ԱՄՆ Չեխոսլովակիա Շվեդիա 15
1935 Վարշավա, Լեհաստան ԱՄՆ Հունգարիա Լեհաստան 20
1937 Ստոկհոլմ, Շվեդիա ԱՄՆ Հունգարիա Լեհաստան 19
1939 Բուէնոս Այրես, Արգենտինա Գերմանիա Լեհաստան Էստոնիա 27
1950 Դուբրովնիկ, Հարավսլավիա Հարավսլավիա Արգենտինա ԳԴՀ 16
1952 Հելսինկի, Ֆինլանդիա ԽՍՀՄ Արգենտինա Հարավսլավիա 15
1954 Ամստերդամ, Նիդերլանդներ ԽՍՀՄ Արգենտինա Հարավսլավիա 26
1956 Մոսկվա, ԽՍՀՄ ԽՍՀՄ Հարավսլավիա Հունգարիա 34
1958 Մյունխեն, ԳԴՀ ԽՍՀՄ Հարավսլավիա Արգենտինա 36
1960 Լեյբցիգ, ԳԺՀ ԽՍՀՄ ԱՄՆ Հարավսլավիա 40
1962 Վառնա, Բուլղարիա ԽՍՀՄ Հարավսլավիա Արգենտինա 38
1964 Թել-Ավիվ, Իսրայել ԽՍՀՄ Հարավսլավիա ԳԴՀ 50
1966 Հավանա, Կուբա ԽՍՀՄ ԱՄՆ Հունգարիա 52
1968 Լուգանո, Շվեյցարիա ԽՍՀՄ Հարավսլավիա Բուլղարիա 53
1970 Զիգեն, ԳԴՀ ԽՍՀՄ Հունգարիա Հարավսլավիա 60
1972 Սկոպյե, Հարավսլավիա ԽՍՀՄ Հունգարիա Հարավսլավիա 63
1974 Նիցցա, Ֆրանսիա ԽՍՀՄ Հարավսլավիա ԱՄՆ 75
1976 Խայֆա, Իսրայել Հունգարիա ԽՍՀՄ ԱՄՆ 48
1978 Բուէնոս-Այրես, Արգենտինա Հունգարիա ԽՍՀՄ ԱՄՆ 66
1980 Լա-Վալետտա, Մալթա ԽՍՀՄ Հունգարիա Հարավսլավիա 82
1982 Լյուցեռն, Շվեյցարիա ԽՍՀՄ Չեխոսլովակիա ԱՄՆ 92
1984 Սալոնիկի, Հունաստան ԽՍՀՄ Անգլիա ԱՄՆ 88
1986 Դուբայ, ԱՄԷ ԽՍՀՄ Անգլիա ԱՄՆ 108
1988 Սալոնիկի, Հունաստան ԽՍՀՄ Անգլիա Նիդերլանդներ 107
1990 Նովի-Սադ, Հարավսլավիա ԽՍՀՄ ԱՄՆ Անգլիա 108
1992 Մանիլա, Ֆիլիպիններ Ռուսաստան Ուզբեկստան Հայաստան 102
1994 Մոսկվա, Ռուսաստան Ռուսաստան 1 Բոսնիա և Հերցեգովինա Ռուսաստան 2 124
1996 Երևան, Հայաստան Ռուսաստան Ուկրաինա ԱՄՆ 114
1998 Էլիստա, Ռուսաստան Ռուսաստան ԱՄՆ Ուկրաինա 110
2000 Ստամբուլ, Թուրքիա Ռուսաստան Գերմանիա Ուկրաինա 126
2002 Բլեդ, Սլովենիա Ռուսաստան Հունգարիա Հայաստան 135
2004 Կալվիա, Իսպանիա Ուկրաինա Ռուսաստան Հայաստան 129
2006 Թուրին, Իտալիա Հայաստան Չինաստան ԱՄՆ 148
2008 Դրեզդեն, Գերմանիա Հայաստան Իսրայել ԱՄՆ 147
2010 Խանտի-Մանսիյսկ, Ռուսաստան Ուկրաինա Ռուսաստան Իսրայել 149
2012 Ստամբուլ, Թուրքիա Հայաստան Ռուսաստան Ուկրաինա 149
2014 Տրոմսյո, Նորվեգիա Չինաստան Հունգարիա Հնդկաստան 179
2016 Բաքու, Ադրբեջան ԱՄՆ Ուկրաինա Ռուսաստան 182
2018 Բաթումի, Վրաստան Չինաստան ԱՄՆ Ռուսաստան 185
Բոլոր օլիմպիադաների մրցանակակիրները(Կանայք)
1957 Էմմեն, Նիդերլանդներ ԽՍՀՄ Ռումինիա ԳԺՀ 21
1963 Սպլիտ, Հարավսլավիա ԽՍՀՄ Հարավսլավիա ԳԺՀ 15
1966 Օբերխաուզեն, ԳԴՀ ԽՍՀՄ Ռումինիա ԳԺՀ 14
1969 Լյուբլին, Լեհաստան ԽՍՀՄ Հունգարիա Չեխոսլովակիա 15
1972 Սկոպյե, Հարավսլավիա ԽՍՀՄ Ռումինիա Հունգարիա 23
1974 Մեդելյին, Կոլումբիա ԽՍՀՄ Ռումինիա Բուլղարիա 26
1976 Խայֆա, Իսրայել Իսրայել Անգլիա Իսպանիա 23
1978 Բուէնոս-Այրես, Արգենտինա ԽՍՀՄ Հունգարիա ԳԴՀ 32
1980 Լա-Վալետտա, Մալթա ԽՍՀՄ Հունգարիա Լեհաստան 42
1982 Լյուցեռն, Շվեյցարիա ԽՍՀՄ Ռումինիա Հունգարիա 45
1984 Սալոնիկի, Հունաստան ԽՍՀՄ Բուլղարիա Ռումինիա 51
1986 Դուբայ, ԱՄԷ ԽՍՀՄ Հունգարիա Ռումինիա 49
1988 Սալոնիկի, Հունաստան Հունգարիա ԽՍՀՄ Հարավսլավիա 56
1990 Նովի-Սադ, Հարավսլավիա Հունգարիա ԽՍՀՄ Չինաստան 64
1992 Մանիլա, Ֆիլիպիններ Վրաստան Ուկրաինա Չինաստան 62
1994 Մոսկվա, Ռուսաստան Վրաստան Հունգարիա Չինաստան 81
1996 Երևան, Հայաստան Վրաստան Չինաստան Ռուսաստան 74
1998 Էլիստա, Ռուսաստան Չինաստան Ռուսաստան Վրաստան 72
2000 Ստամբուլ, Թուրքիա Չինաստան Ռուսաստան Վրաստան 86
2002 Բլեդ, Սլովենիա Չինաստան Ռուսաստան Լեհաստան 91
2004 Կալվիա, Իսպանիա Չինաստան ԱՄՆ Ռուսաստան 87
2006 Թուրին, Իտալիա Ուկրաինա Ռուսաստան Չինաստան 103
2008 Դրեզդեն, Գերմանիա Վրաստան Ուկրաինա ԱՄՆ 111
2010 Խանտի-Մանսիյսկ, Ռուսաստան Ռուսաստան Չինաստան Վրաստան 118
2012 Ստամբուլ, Թուրքիա Ռուսաստան Չինաստան Ուկրաինա 131
2014 Տրոմսյո, Նորվեգիա Ռուսաստան Չինաստան Ուկրաինա 136
2016 Բաքու, Ադրբեջան Չինաստան Լեհաստան Ուկրաինա 142
2018 Բաթումի, Վրաստան Չինաստան Ուկրաինա Վրաստան 151
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամների վիճակագրությունը օլիմպիադաներում
Շախմատիստ Մասնակցություն Տարիներ Մ Պարտիաներ Հ Ո Պ %
Հակոբյան Վլադիմիր 11 1992–1998, 2002–2014 78½ 122 42 73 7 64,3
Մինասյան Արտաշես 9 1992–2008 38 64 24 28 12 59,4
Սարգսյան Գաբրիել 9 2000–2014, 2018 57½ 88 36 43 9 65,3
Վահանյան Ռաֆայել 9 1978, 1984–1986,
1992–2000, 2004
59½ 95 35 49 11 62,6
Արոնյան Լևոն 8 1996, 2004–2014, 2018 50½ 80 28 45 7 63,1
Լպուտյան Սմբատ 8 1992–2006 57 86 38 38 10 66,3
Մովսիսյան Սերգեյ 8 1998–2004, 2008–2014 55 89 30 50 9 61,2
Անաստասյան Աշոտ 6 1992–2002 27½ 48 23 9 16 57,3
Ասրյան Կարեն 5 1996–2002, 2006 29½ 46 17 25 4 64,1
Եղիազարյան Արսեն 2 1994–1996 16 4 9 3 53,1
Պետրոսյան Արշակ 2 1992, 1996 4 0 3 1 37,5
Պետրոսյան Տիգրան Լ. 2 2008, 2012 10 14 7 6 1 71,4
Գալդունց Սերգեյ 1 1996 8 12 7 2 3 66,7
Գրիգորյան Ավետիք 1 2010 1 1 1 0 0 100,0
Գրիգորյան Վարդան 1 1996 6 3 1 2 58,3
Խաչիյան Մելիքսեթ 1 1996 8 3 1 4 43,8
Հովհաննիսյան Ռոբերտ 1 2018 6 3 3 0 75
Մատիկոզյան Անդրանիկ 1 1996 6 3 1 2 58,3
Մարտիրոսյան Հայկ 1 2018 6 8 4 4 0 75
Մելքումյան Հրանտ 1 2018 6 10 3 6 1 60
Մինասյան Արա 1 1996 3 8 2 2 4 37,5
Միրումյան Վիգեն 1 1996 10 2 3 5 35,0
Նադանյան Աշոտ 1 1996 11 5 3 3 59,1
Նալբանդյան Տիգրան 1 1996 5 11 3 4 4 45,5
Չիբուխչյան Արթուր 1 1996 3 5 3 0 2 60,0
Փաշիկյան Արման 1 2010 7 11 4 6 1 63,6
Քոթանջյան Տիգրան 1 2014 1 1 1 0 0 100,0