Ինչպես խաղալ երկու փղի դեմ

Արդեն խոսել ենք երկու փղի առավելության մասին: Սակայն, ցանկացած շախմատիստի մի օր բախտ է վիճակվում խաղալ հակառակորդի նման առավելության դեմ: Փղերի զույգն, իհարկե, ուժեղ է, սակայն կան մի քանի միջոցներ, որոնցով կարելի է պայքարել դրա դեմ և ոչնչացնել դրա գործունեությունը:

Հիշեք:

  • Փղերը ուժեղ են բաց դիրքերում:
  • Եթե դիրքը կիսաբաց է, փղերի վիճակը լավ է, երբ ձին չունի որևէ հենակետ կամ ակտիվ դիրքեր:
  • Փղերի զույգի առավելությունը պայմանավորված է փղերի լավ համագործակցությամբ:

Այդ ամենը հասկանալով` կարելի է արդեն մի քանի ծրագիր մշակել: Առաջին հերթին պետք է սահմանափակել փղերի ակտիվությունը և մրցակցի առավելությունը վերածել թերության:

Դուք պետք է`

  • Փորձե՛ք որքան հնարավոր է փակ պահել խաղը, հատկապես եթե երկու փղի դիմաց ունեք երկու ձի:
  • Ձեր ձիու համար հենակետեր ստեղծե՛ք և այն դարձրե՛ք ուժեղ, անհանգստություն պատճառող խաղաքար ձեր հակառակորդի համար:
  • Փորձե՛ք հեռացնել փղերից մեկին խաղատախտակից: Սակայն մի՛ մոռացեք արդյունքում ստացված դիրքի մասին:
  • Փոփոխե՛ք զինվորային կառուցվածքը, ձգտեք արգելափակել զինվորներին:

Սրանք այն գլխավոր գաղափարներն են, որ անհրաժեշտ է հիշել` փղերի զույգի դեմ խաղալիս: 

Արտյոմ Սուքիասյան