Շախմատային օսկար

Հատկապես շախմատային աշխարհից դուրս քչերին է հայտնի, որ ավելի քան 4 տասնամյակ շախմատիստներին ևս տրվել է օսկար՝ տարվա կտրվածքով լավագույն արդյունքներ ցուցաբերած շախմատիստին:

Ավանդույթը սկիզբ առավ 1967 թվականից, և առաջին օսկարակիր դարձավ դանիացի աշխարհահռչակ շախմատիստ Բենտ Լարսենը: Օսկարակրին որոշում էին աշխարհի տարբեր երկրների շախմատային լրագրողները՝ քվեարկությամբ:

Բենտ Լարսեն

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Լարսենը դարձավ ոչ միայն առաջին օսկարակիրը, այլ նաև միակը օսկարակիրների մեջ՝ ով աշխարհի չեմպիոն չէր…

1989-1994 թվականներին շախմատային օսկարի մրցանակաբաշխությունը կասեցվեց, սակայն 1995-ից <<Շախմատ 64>> ռուսական ամսագրի կողմից վերականգնվեց:

Շախմատային օսկարի ռեկորդակիր է լեգենդար Գարրի Կասպարովը, ով նվաճել է այն 11 անգամ:

Գարրի Կասպարով

1982-1988 թվականներին շախմատային օսկարի մրցանակաբաշխություն անցկացվել է նաև կանանց շախմատում, և օսկարակիրներ են դարձել Նոնա Գափրինդաշվիլին, Պիա Կրամլինգը, Մայա Չիբուրդանիձեն և Հուդիթ Պոլգարը:

Ցավոք, այս յուրահատուկ և գեղեցիկ ավանդույթը, որը շախմատային կյանքին տալիս էր լրացուցիչ գրավչություն և ավելի էր մոտեցնում արվեստի աշխարհին՝ կասեցվեց 2014 թվականից: Վերջին օսկարակիրը ներկայիս աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Խաչիկյան Հայկ