Հայաստանի հավաքականները հաղթում են օլիմպիադայի 5-րդ տուրում

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի երկու հավաքականներն էլ կարևոր հաղթանակներ տոնեցին։

Տղամարդկանց հավաքական

Տղամարդկանց հավաքականի մրցակիցն էլ շատ ուժեղ Անգլիայի հավաքականը Մայքլ Ադամսի գլխավորությամբ։ Չնայած Անգլիայի հավաքականը նախնական դասակարգման մեջ ավելի բարձր տեղ էր գրավել, թիմերը ունեին մոտ հավասար կազմ։

Մրցամարտը նույնպես ընթացավ հավասար պայքարում, երեք պարտիա ավարտվեց ոչ-ոքի և միայն Հրանտ Մելքումյանի հաղթանակը մեր թիմին կարևորագույն երկու միավոր բերեց։

Տղամարդկանց հավաքականը շարունակում է գտնվել առաջատարների խմբում՝ չկորցնելով ոչ մի թիմային միավոր։

Ադամս Մայքլ 1/2 — 1/2 Սարգյսան Գաբրիել

Մելքումյան Հրանտ 1 — 0 Մակշենյ Լյուկ

Հոուելլ Դեյվիդ 1/2 — 1/2 Տեր-Սահակյան Սամվել

Հովհաննիսյան Ռոբերտ 1/2 — 1/2 Ջոնս Գեվեյն

Կանանց հավաքական

Կանանց հավաքականը նախորդ տուրում տարած ջախջախիչ հաղթանակից հետո նույնպես հեշտությամբ հաղթեց Ինդոնեզիայի հավաքականին։

Սուկանդար Իրինե Խարիսմա 1/2 — 1/2 Դանիելյան Էլինա

Մկրտչյան Լիլիթ 1/2 — 1/2 Աուլիա Մեդինա Վարդա

Մարիրոհ Ֆարիհա 0 — 1 Սարգսյան Աննա

Մկրտչյան Մարիամ 1 — 0 Ցիրտա Դեվի Արդհիանի Անաստասիա

Արտյոմ Սուքիասյան