Շախմատային օլիմպիադա․ տղամարդիկ հաղթում են Եգիպտոսին, կանայք՝ անսպասելիորեն պարտվում Էստոնիային

Քիչ առաջ մեր հավաքականները ավարտեցին իրենց մրցամարտերը Շախմատ համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում։

Տղամարդկանց հավաքական

Երեք մարտական ոչ-ոքիներից հետո մնացել էր միայն Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիան, ով թագուհիների վերջնախաղում ունենալով մեկ զինվոր ավել ամեն կերպ փորձում էր հաղթել մրցակցին, և վերջապես պարտիայի 123-րդ քայլին Ռոբերտին դա հաջողվեց։

Այս հաղթանակի շնորհիվ մեր հավաքակնը 2.5 — 1.5 հաշվով կարողացավ հաղթել շատ պինդ Եգիպտոսի ընտրանուն։

Սարգսյան Գաբրիել 1/2 — 1/2 Ամին Բասսեմ

Ադլի Ահմեդ 1/2 — 1/2 Մելքումյան Հրանտ

Մանուել Պետրոսյան 1/2 — 1/2 Ֆահզի Ադհամ

Հեսհամ Աբդերլահման 0 — 1 Հովհաննիսյան Ռոբերտ

Կանանց հավաքական

Կանանց հավաքականը չէինք ասի սենսացիոն, բայց անսպասելիորեն պարտվեց ավելի թույլ կազմ ունեցող Էստոնիայի հավաքականին։

Նարվա Մայ 1 — 0 Դանիելյան Էլինա

Մկրտչյան Լիլիթ 1/2 — 1/2 Օլդե Մարգարեթ

Սինիցինա Անաստասիա 1/2 — 1/2 Մկրտչյան Մարիամ

Գաբոյան Սուսաննա 1/2 — 1/2 Բլոխին Սոֆյա

Արտյոմ Սուքիասյան