Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավեց 2-րդ տեղը Համաշխարհային օլիմպիադայում

Տղամարդկանց հավաքական

Տղամարդկանց հավաքականը առանց երկարամյա առաջատար Լևոն Արոնյանի փայլուն հանդես եկավ օլիմպիադայում՝ կիսելով առաջին տեղը Ուզբեկստանի հավաքականի հետ, սակայն՝ ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով գրավեց երկրորդ հորիզոնականը։

Թիմի կազմում հոյակապ հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը՝ 1-ին խաղատախտակի վրա 10 խաղում վաստակելով 6.5 միավոր։

Հրանտ Մելքումյանը 2-րդ խաղատախտակի վրա 10 հնարավորից վաստակեց 6 միավոր։

Սամվել Տեր-Սահակյանը 8 խաղում վաստակեց 4.5 միավոր։

Մանուել Պետրոսյանը 5 խաղից 3.5 միավոր։

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 11 խաղից 8 միավոր։

Սարգսյան Գաբրիել 1 — 0 Շիրով Ալեքսեյ

Վալլեխո-Պոնս Ֆրանցիսկո 1/2 — 1/2 Մելքումյան Հրանտ

Պետրոսյան Մանուել 1/2 — 1/2 Գուիխարրո Դավիթ Անտոն

Սանտոս Լատասսա Խայմե 1/2 — 1/2 Հովհաննիսյան Ռոբերտ

Կանանց հավաքական

Կանանց թիմը օլիմպիադայի ամբողջ ընթացքում պայքարեց բարձր հորիզոնականների համար, սակայն նախորդ տուրում կրած պարտությունը թույլ չտվեց մեդալներ նվաճել։

Մեդիչ Միրանա 0 — 1 Մկրտչյան Լիլիթ

Սարգսյան Աննա 1 — 0 Բերկե Անա

Ռադիկովիչ Անամարիա 1 — 0 Մկրտչյան Մարիամ

Գաբոյան Սուսաննա 1/2 — 1/2 Իվեկովիչ Տիհաննա

Արտյոմ Սուքիասյան