Չեմպիոնների մեջբերումներ վերջնախաղերից

Այս սկզբունքների հեղինակներն են Նիմցովիչը, Կապաբլանկան, Կասպարովը, Բենկոն, Տարրաշը, Բոտվիննիկը և Կոտովը:
Եկե՛ք  ծանոթանանք այդ սկզբունքներին`

  1.  «Արքայի ակտիվությունը վերջնախաղային ռազմավարության հիմնական առանձնահատկություններից մեկն է: Միջնախաղերում Արքան քիչ ակտիվություն է ցուցաբերում, քան վերջնախաղերում: Հետևաբար, անհրաժեշտ է զարգացնել այս խաղաքարը` տանելով նրան մարտական գիծ », — Աարոն Նիմցովիչ:
  2.  «Արքան, ով սկզբնախաղում և միջնախաղում հաճախ բեռ է, այն իմաստով, որ պետք է պաշտպանել նրան, վերջնախաղում դառնում է շատ կարևոր խաղաքար, և սկսնակ շախմատիստները պետք է գիտակցեն դա և օգտագործեն արքային ինչքան հնարավոր է շատ», — Խոսե-Ռաուլ Կապաբլանկա:
  3.   «Երբեմն կարելի է թույլ տալ ոչ ճիշտ քայլ, նույնիսկ սխալ քայլ սկզբնախաղում կամ միջնախաղում` առանց պարտված դիրք ստանալու: Սակայն, վերջնախաղում սխալ քայլը կարող է որոշիչ լինել, և երկրորդ հնարավորություն հազվադեպ կարող է պատահել», — Պաուլ Կերես:
  4. «Մեկ նավակով և զինվորներով վերջնախաղը ամենահաճախ հանդիպողն է խաղատախտակի վրա: Սակայն, չնայած, որ դրանք հանդիպում են այդքան հաճախ, միայն քչերն են տիրապետում դրանց ամբողջությամբ: Դրանք հաճախ շատ բարդ են լինում և երբեմն շատ պարզ թվալով` իրականում շատ խճճված են», — Խոսե-Ռաուլ Կապաբլանկա:
  5.  Գրքային տարբերակների 90%-ը իրական արժեք չեն ներկայացնում, որովհետև կամ դրանք սխալներ են պարունակում, կամ հիմնված են թերի ենթադրությունների վրա. մոռացե՛ք սկզբնախաղերի և վերջնախաղերի մասին և անցկացրե՛ք ձեր ողջ ժամանակը վերջնախաղերի ուսումնասիրման վրա»,- Խոսե-Ռաուլ Կապաբլանկա:
  6.  «Հայտնի երևույթ է, որ նույն սիրողական շախմատիստը, ով վստահությամբ խաղում է միջնախաղը, վերջնախաղում դառնում է անօգնական: Լավ շախմատ խաղալու ամենակարևոր պայմաններից մեկը միջնախաղերին ու վերջնախաղերին հավասարապես տիրապետելն է», — Աարոն Նիմցովիչ:
  7. Եթե դուք թույլ եք վերջնախաղերում, անհրաժեշտ է շատ ժամանակ հատկացնել տարբեր ուսումնասիրությունների վերլուծություններին: Ձեր ուսումնական խաղերի ժամանակ պետք է  ավելի շատ կենտրոնանալ վերջնախաղերի վրա, ինչը կօգնի ձեռք բերել անհրաժեշտ փորձ», — Միխայիլ Բոտվիննիկ:
  8. «Բոտվիննիկի դպրոցում ես շատ ժամանակ էի հատկացնում արքա և զինվոր վերջնախաղին և, հանդիպելով նմանատիպ դիրքերի իմ սեփական խաղերում, կարողանում էի հաղթել, քանի որ ծանոթ էի հաղթանակի մեթոդին», — Գարրի Կասպարով: 
  9. «Վերջնախաղերին տիրապետել՝ նշանակում է կարողանալ կառավարել կրիտիկական դաշտերը` առաջ մղել կամ կասեցնել անցունակ զինվորներին, ձեռքբերումներ ունենալ Արքայի միջոցով, կամ կարողանալ օգտվել մի խաղաքարի գերազանցությունից մյուսի նկատմամբ», — Պալ Բենկո:
  10. «Նավակ և զինվոր վերջնախաղում նավակը պետք է ագրեսիվ կիրառում ունենա: Այն կամ պետք է հարձակվի թշնամու վրա, կամ պետք է ակտիվորեն աջակցի իր անցունակ զինվորին», — Զիգբերտ Տարրաշ
  11.  «Դուք հավանաբար նկատել եք արդեն, թե ինչքան հաճախ է Կապաբլանկան կրկնում իր քայլերը` հաճախ վերադառնալով այն դիրքերին, որ ունեցել է նախկինում: Սա չի վկայում նրա դանդաղկոտության կամ վճռականույթան բացակայության մասին, այլ՝ վերջնախաղային հիմնական «Մի՛ շտապիր» սկզբունքի կիրառման մասին», — Ալեքսանդր Կոտով:
  12.  «Եթե դուք ուսումնասիրեք վերջնախաղային դասական օրինակները, ապա կտեսնեք, թե ինչպես է արքան առաջ մղվում ինչքան հնարավոր է շուտ, չնայած, որ չկա դրա հապճեպ անհրաժեշտությունը», — Ալեքսանդր Կոտով: 

Արտյոմ Սուքիասյան