14.06.2022

Ծանոթացում հավակնորդներին․ Ռիխարդ Ռապպորտ

Դեռ երկու տարի առաջ եթե որևէ մեկն ասեր, որ Ռապպորտը կխաղա Հավակնորդների մրցաշարում, մեզանից շատերը ուղղակի կծիծաղեին։ Ռապպորտի վարկանիշը տատանվում էր 2675 կետի սահմաններում, իսկ հիմա նա Աշխարհի 10 ուժեղագույնների շարքում է 2764 վարկանիշային կետով։

Ռիխարդ Ռապպորտը Հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել է FIDE Gran Prix-ում հաջող ելույթից հետո։ Նա ընդամենը 26 տարեկան է՝ իրենից փոքր են միայն Ֆիրուզան և Դուդան։

Հունգարացի (դեռևս հունգարացի, սակայն ցանկանում է տեղափոխվել և հանդես գալ Ռումինիայի դրոշի ներքո) շախմատիստը իր տարիքով գտնվում է վետերանների և պատանիների միջև։ Մի կողմից՝ շատ քչերն են հավատում Ռապպորտի հաջողությանը, նա, ամենայն հավանականությամբ, կլինի մրցաշարի ետնապահների շարքում, մյուս կողմից՝ նա բավականին երիտասարդ և ֆիզիկապես ավելի ուժեղ վետերաններից ու միաժամանակ ավելի փորձառու է Դուդայից ու Ֆիրուզայից։

 

Արտյոմ Սուքիասյան