Ծանոթացում հավակնորդներին․ Յան Նեպոմնյաշի

Յան Նեպոմնյաշին Հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել է նախորդ չեմպիոնական մրցամարտը պարտվելուց հետո։

Նեպոմնյաշին միշտ համարվել է շատ տաղանդավոր շախմատիստ, սակայն 2010-2016 թվականներին իրեն չէր հաջողվում հաստատվել էլիտար շախմատիստների շարքում։

2019 թվականի FIDE Gran Prix-ում երկրորդ տեղը գրավելուց հետո Յանը առաջին անգամ Հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեց և կարողացավ միանգամից հաղթել մրցաշարում՝ ավարտից մեկ տուր առաջ ապահովելով առաջին տեղը։

Նեպոմնյաշին Կարլսենի տարիքակիցն է, առաջին անգամ հաղթել է Մագնուսին դեռևս 2002 թվականին, մինչև 2021 թվականի մրցամարտը կարողանում էր լավ արդյունք ցույց տալ չեմպիոնի դեմ խաղում։

2021 թվականի չեմպիոնական մրցամարտում Յանը ջախջաջիչ պարտություն կրեց (+0 =7 -4) և հիմա ցանկանում է ռևանշ վերցնել։

Միայն երեք շախմատիստի է հաջողվել հաղթել Հավակնորդների մրցաշարում երկու անգամ անընդմեջ՝ Վասիսիլի Սմիսլովին (1953թ․, 1956թ․), Բորիս Սպասսկուն (1965թ․, 1968թ․) և Վիկտոր Կորչնոյին (1977թ․, 1980թ․)։

Արտյոմ Սուքիասյան