Արտյոմ Սուքիասյան
Ծնվել եմ 1997 թվականի հունվարի 14-ին Արարատ քաղաքում։ Շախմատային առաջին քայլերս կատարել եմ Հայաստանի շախմատի ակադեմիայի Արարատի մասնաճյուղում՝ Իսահակ Հարությունյանի մոտ։ Արագորեն լրացնելով շախմատային կարգեր՝ 1,5 տարի անց դարձա առաջին կարգային շախմատիստ։ Հետագայում դարձա Էդուարդ Մնացականյանի աշակերտը։
17 տարեկանում թողեցի պարապմունքներս, ընդունվեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և տեղափոխվեցի քաղաք Մասիս։ 2015 թվականին զորակոչվեցի բանակ։ 2017 թվականին վերադարձա ու Միքայել Մարտիրոսյանի օգնությամբ սկսեցի մարզչական գործունեություն ծավալել Մասիս քաղաքում։
2020 թվականից սկսեցի լրջորեն հետաքրքրվել ծրագրավորմամբ։ Սկզբում սովորեցի ինքնուրույն, իմ ընկեր և շախմատիստ Տարոն Ալեքսանյանի օգնությամբ ստեղծեցի այս կայքը։ Այժմ սովորում եմ խորացված մակարդակով։
2021 թվականի փետրվարին ստեղծեցի առանձին կայք Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի համար։
Եվս մեկ շախմատային պրոյեկտ շուտով կհայտնվի Play market-ում։
Իմ պրոֆիլները՝