Լևոն Արոնյանը ընդհանուր 4․5-1․5 հաշվով հաղթում է Մամեդյարովին

Champions Chess Tour Chessable Masters մրցաշարի մասնակիցների թվում է նաև հայազգի Լևոն Արոնյանը: Ընտրական մրցաշարում Արոնյանը 15 հնարավորից վաստակեց 10․5 միավոր և գրավեց 5-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցել նոկաուտ համակարգով մրցաշարին։

1/4 եզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցն էր ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը։ Ըստ կանոնակարգի, մասնակիցները պետք է խաղան 4 պարտիայից բաղկացած 2 մրցամարտ, որի հաղթողը կանցնի հաջորդ փուլ։ Արոնյանին հաջողվեց վաղաժամ հաղթանակ տոնել երկու մրցամարտում էլ։

Առաջին մրցամարտ

Առաջին պարտիայում սպիտակներով ոչ-ոքի խաղալուց հետո Արոնյանը երկրորդ խաղում սևերով հաղթանակ տոնեց և կտրուկ մեծացրեց հաջողության հասնելու շանսերը։ Երրորդ պարտիայում սպիտակներով մեր շախմատիստը որոշեց ակտիվ խաղալ և ավարտել մրցամարտը, ինչն էլ հաջողությամբ կատարեց։ 4-րդ պարտիայի կարիքը արդեն չկար։

Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցն է լինելու վիետնամցի Լե Քուան Լիեմը։

Արոնյան 1/2 - 1/2 ՄամեդյարովՄամեդյարով 0 - 1 ԱրոնյանԱրոնյան 1 - 0 Մամեդյարով

Երկրորդ մրցամարտ

Պատասխան մրցամարտում Մամեդյարովը պետք է պարտադիր հաղթեր՝ պայքարը շարունակելու համար։ Սակայն հենց առաջին խաղում Արոնյանը սևերով հաղթանակ տարավ և գրեթե 0-ի հասցրեց պայքարը շարունակելու հավանականությունը։ Պատասխան խաղում Արոնյանը սպիտակներով փորձեց հաղթել և վճռել մրցամարտի ելքը, սակայն բարդ դիրքում Մամեդյարովը ավելի բախտավոր գտնվեց։ Երրորդ պարտիայում Մամեդյարովը պետք է հաղթեր, սակայն ամբողջ խաղը անցկացրեց պաշտպանության մեջ և ի վերջո պատրվեց։ Կրկին 4-րդ պարտիայի կարիքը չզգացվեց։

Մամեդյարով 0 - 1 ԱրոնյանԱրոնյան 0 - 1 ՄամեդյարովՄամեդյարով 0 - 1 Արոնյան

Արտյոմ Սուքիասյան