21.11.2021

Լևոն Արոնյանը հաղթում է Tata Steel — ում

Քիչ առաջ Լևոն Արոնյանը հաղթեց Tata Steel Chess India բլից մրցաշարում, որն ավարտվեց արմագեդդոնով։

Մասնակիցները երկու օրվա ընթացքում խաղացին 9-ական բլից պարտիա, որոնց արդյունքում առաջին տեղը կիսեցին Լևոն Արոնյանն ու Արջուն Էրգայսին, ովքեր հաղթողին որոշելու համար խաղացին փոքրիկ մրցամարտ։

Թայ-բրեյքի երկու պարտիաներում հնդիկ շախմատիստը առավելություն ուներ, սակայն երկու խաղում էլ Արոնյանը կարողացավ փրկել խաղը, ինչից հետո խաղացվեց արմագեդդոնը։ Էրգայսին հաղթեց վիճակահանությունում և ընտրեց սև խաղաքարերը։

Էրգայսին ձիու հետաքրքիր զոհաբերություն կատարեց(<<Այսպես է Արջունը խաղում ոչ-ոքիի համար>>, — Անանդ), սակայն Արոնյանը կրկին կարողացավ ուղղել իրավիճակը։

Արոնյանը հումորով մոտեցավ իր հաղթանակին․

Կարծում եմ, ես այսօր միայն մեկ խաղ լավ խաղացի, և դա արմագեդդոնն էր։​