Վլադիմիր Հակոբյան

Վլադիմիր Հակոբյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 7-ին Ադրբեջանական ԽՍՀ Բաքու քաղաքում։

Հինգ տարեկանում Վոլոդյային շախմատ խաղալ սովորեցրեց հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոսը։ Երբ լրացավ տղայի 8 տարին, նա Լիտվայում հաղթեց իր առաջին առաջնությունը՝ ցուցադրելով 100% արդյունք։

Հակոբյանը շատ զուգահեռներ ունի Կասպարովի հետ։ Ապրել է Բաքվում, սիրել է հանգստանալ Զագուլբայում և ֆուտբոլ խաղալ, անցել է շախմատային համալսարաններ Բոտվիննիկ – Կասպարովի դպրոցում։

14 տարեկանում Արգենտինայում հաղթեց կադետների աշխարհի առաջնությունում (U16)։

Իր ուսուցիչներն այսպես էին արտահայտվում Հակոբյանի հնարավորությունների մասին․

Նա պետք է մտնի աշխարհի լավագույն շախմատիստների ցանկի մեջԳարրի Կասպարով
Հակոբյանը կարող է ձեռք բերել բարձրագույն գիտելիքներ, բայց այն դեպքում, եթե աշխատի ինչպես ԿասպարովըՄիխաիլ Բոտվիննիկ

Ավարտել է ՖԿՀՊԻ-ն։ Դարձել է Աշխարհի մինչև 16 (1986 թ., Արգենտինա), 18 (1989 թ., Պուերտո Ռիկո) և 20 (1991 թ., Ռումինիա) տարեկանների չեմպիոն։

1992 թ.-ին համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 3-րդ մրցանակակիր։

1995 թ.-ին «Երևան» ակումբի կազմում շախմատի ակումբային թիմերի Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր:

1999 թ.-ին դարձել է ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի շախմատի առաջնության երկրորդ մրցանակակիր։ 

1992, 2002 և 2004 թվականներին դարձել է աշխարհի թիմային առաջնությունների չեմպիոն։ 

1997, 2001 և 2005 թթ. դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։

2006 թվականին դարձել է Թուրինի 37-րդ շախմատային օլիմպիադայի չեմպիոն, ինչի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

2008թ, Դրեզդենում կայացած 38-րդ շախմատային օլիմպիադայում հաղթելուց հետո պարգևատրվել է <<Հայրենիքին մատուցած ծառայության>> առաջին աստիճանի մեդալով։

2012 թ․ հաղթել է Ստամբուլում կայացած 40-րդ շախմատային օլիմպիադայում։

2021 թվականի հունիսից ներկայացնում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան։

Արտյոմ Սուքիասյան