Գաբրիել Սարգսյան

Գաբրիել Սարգսյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում։

1996 թվականին դարձել է մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն։

Հայաստանի կրկնակի չեմպիոն է (2000 և 2003 թվականներին):

2006 թվականին դարձել է Ռեյկյավիկի և Դուբայի միջազգային մրցաշարերի հաղթող:

Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է համաշխարհային օլիմպիադայի հաղթող` 2006 թվականին՝ Թուրինում, 2008 թվականին՝ Դրեզդենում և 2012 թվականին՝ Ստամբուլում:

Առաջին հաղթանակի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, երկրորդի համար՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով, երրորդի համար՝ Պատվո շքանշանով։

2008 թվականի դեկտեմբերին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:

2019 թվականին դարձել է Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն։

2022 թվականին Հայաստանի հավաքականի առաջատարի կարգավիճակում նվաճել է Համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալը՝ սահմանելով նաև անձնական վարկանիշի ռեկորդ՝ 2711 կետ։

Արտյոմ Սուքիասյան