Արման Փաշիկյան

Արման Փաշիկյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 28-ին Իրկուտսկ քաղաքում, որտեղ ապրել է մինչև երեք տարեկանը, երբ ծնողների հետ տեղափոխվել է Երևան։ 2004-ին ավարտել է Երևանի թիվ 27 միջնակարգ դպրոցը։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

1997, 1998 թվականներին դարձել է մինչև 10 տարեկանների Հայաստանի չեմպիոն, արծաթե մեդալ է նվաճել մինչև 12 տարեկանների (1999-ին) և մինչև 14 տարեկանների առաջնություններում (2011)։

2005-ին դարձել է Եվրոպայի արագ շախմատի պատանեկան առաջնության հաղթող։

2008-ին հաղթել է Գյումրու և Մարտունու միջազգային մրցաշարերում։ Բազմիցս մասնակցել է Հայաստանի առաջնություններին, 2009 ու 2019-ին դարձել է Հայաստանի չեմպիոն, 2003-ին բաժանել է 1–2-րդ տեղերը, իսկ 2006-ին արժանացել է արծաթե մեդալի։

2010-ին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Խանտի Մանսիյսկում կայացած համաշխարհային 39-րդ օլիմպիադային։ Խաղալով չորրորդ խաղատախտակի վրա՝ 11 հնարավորից վաստակել է 7 միավոր։ Նույն թվականին մասնակցել է նաև աշխարհի թիմային առաջնությանը (Բուրսա, Թուրքիա), որտեղ կրկին խաղացել է չորրորդ խաղատախտակի վրա՝ 6 հնարավորից վաստակելով 3½ միավոր և անհատական պայքարում արժանանալով բրոնզե մեդալի։ Արման Փաշիկյանը մեկ անգամ մասնակցել է նաև Եվրոպայի առաջնությանը (2009, Նովի Սադ, Սերբիա), որտեղ չորրորդ խաղատախտակի վրա խաղացել է 4 պարտիա՝ վաստակելով 2 միավոր։

2019 թվականին Արման Փաշիկյանը, 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր, դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն։

2011-ի հունիսի 10-ին ամուսնացել է ռուս շախմատիստուհի Մարիա Կուրսովայի հետ, ով տեղափոխվել է Հայաստան և սկսել ներկայացնել Հայաստանը։

2013-ի փետրվարին ծնվել է նրանց զավակը` Էրիկը։

Արտյոմ Սուքիասյան