Անուշ Ասրյան

Ես՝ Անուշ Վարդան Ասրյանս, ծնվել եմ թվականի մարտի 15-ին։ Շախմատի հետ ծանոթացել եմ 7 տարեկան հասակում։ 2017 թվականին Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ առաջնությանը մինչև 10 տարեկանների խմբում զբաղեցնելով 3֊րդ մրցանակային տեղը իրավունք եմ ստացել մասնակցելու Հայաստանի պատանիների և աղջիկների եզրափակիչ մրցաշարում (10տ)։ Դառնալով Հայաստանի առաջնության 3֊րդ մրցանակակիր իրավունք եմ նվաճել մասնակցելու Եվրոպայի մինչև 10 տարեկանների առաջնությանը։ Ռումինիայի Մամայա քաղաքում մասնակցել եմ Եվրոպայի մինչև 10 տարեկանների առաջնությանը, 9 հնարավորից վաստակել եմ 5 միավոր։ Ես շատ եմ սիրում շախմատը և նպատակ ունեմ դառնալ գրոսսմայստեր։ Իմ բլոգում ես կփորձեմ սկսնակ երեխաներին փոխանցել իմ շախմատային գիտելիքները և օգնել իրենց ավելի լավ տիրապետել շախմատին։