Ադոլֆ Անդերսեն

Ադոլֆ Անդերսենը ծնվել է 1818թ․ հուլիսի 6-ին Բրեսլաույում։ 19-րդ դարի կեսերին եղել է աշխարհի ամենաուժեղ շախմատիսնտերից մեկը:

Ադոլֆը սովորել է շախմատ խաղալ 9 տարեկանում։ 23 տարեկանում նա մտել է շախմատային կյանք որպես կոմպոզիտոր։ Հրապարակել է խնդիրների հավաքածու։

1840 թվականի վերջերին Անդերսենը խաղաց մի քանի մատչ գերմանացի վարպետների հետ, ինչը նրա համար հանդիսացավ լավ պրակտիկ դպրոց։

Նրա տաղանդն ու հզորությունը երևաց Լոնդոնում։ 1851 թվականի ամռանը Անդերսենը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Նա հաղթեց Լոնդոնում կայացած պատմության առաջին միջազգային մրցաշարում և դարձավ Գերմանիայի հայտնի մարդկանցից մեկը։

Շատ երկար տարիներ Անդերսենը չուներ իրեն հավասարը Եվրոպայում։ Միայն ամերիկացի Պոլ Մորֆիին զիջեց Փարիզում 1859թ․ կայացած մատչը (+2 -7 =2): Երեք տարի անց Անդերսենը կրկին հաղթում է Լոնդոնի միջազգային մրցաշարում (+12 -1 =0):

Նրա փայլուն խաղաոճը, կոմբինացիաների գեղեցկությունը և մտածելու մակարդակը եղել են շատ մեծ։Վիլհելմ Ստեյնից

Գեղեցիկ պլաններով և անվերջանալի զոհաբերություններով պարտիաներ են եղել Կիզիրիցկու (1851) և Դյուֆրենի (1852) հետ խաղերում։ Այդ պարտիաները շախմատի պատմության մեջ մտել են <<Անմահ>> և <<չմարող>> անուններով։

1866 թվականին Անգլիական ակումբի հովանավորությամբ տեղի ունեցավ Անդերսեն — Ստեյնից մատչը, որը Անդերսենը զիջեց 6:8 հաշվով։

Անդերսենը չէր համակերպվում աշխարհի երկրորդ շախմատիստ լինելու մտքի հետ։ 1868թ․ նա համոզիչ հաղթեց Ցուկերտոտին (8.5-3.5), իսկ հետո հաղթեց Բարմենե (1869) և Բադեն-Բադեն (1870) մրցաշարերում։

1.a2-a3 քայլը կոչվում է Անդերսոնի անունով, քանի որ նա է առաջին անգամ Պոլ Մորֆիի դեմ մատչի ժամանակ կիրառել այդ քայլը։

Անդերսենը մահացավ 1879 թվականի մարտի 13-ին։

Գոռ Հարությունյան