Ժամանակակից շախմատում եփղերի զույգը հիմնականում դիտարկվում է որպես դիրքային առավելություն: Երկու փղերի խաղի ցանկացած փուլում հզոր առավելություն է: Օրինակ, արքայի դեմ հարձակման ժամանակ այն մահացու զենք կարող է լինել. փղերից մեկը ճնշում է գործադրում թիրախի վրա, մինչ մյուսը հարձակվում է պաշտպանող խաղաքարի վրա: Սակայն, հենց վերջնախաղում է, որ առավելությունը շատ ուժեղ է:
Նախևառաջ եկե՛ք վերանայենք մի քանի կարևոր գաղափար, որ անհրաժեշտ է իմանալ, երբ խաղում եք փղերի զույգով:
- Վերջնախաղում հակառակորդի համար շատ դժվար է իր արքային բերել կենտրոն, երբ պայքարում է ձեր զույգ փղերի դեմ, քանի որ այն կհայտնվի շախերի և նույնիսկ մատային սպառնալիքների տակ:
- Անհրաժեշտ է հիշել, որ երբ ավելի մեծ հնարավորություն է ընձեռնվում, մենք կարող ենք փոխանակել փղերից մեկը և խաղը տանել հեշտ հաղթած վերջնախաղի:
- Երբ խաղատախտակի վրա առկա են նավակներ, կարելի է փոխանակել դրանցից մեկը` հակառակորդի պաշտպանական ռեսուրսները նվազեցնելու համար. նավակ+ երկու փիղ կոմբինացիան շատ արդյունավետ է աշխատում միասին:
- Երբ վերջնախաղում խաղում եք փղերի զույգով, փորձե՛ք ստեղծել անցունակ զինվոր:
Սակայն, ցանկացած շախմատիստի մի օր բախտ է վիճակվում խաղալ երկու փղերի առավելության դեմ: