1. Ալեքսանդր Ռյուբ

Ալեքսանդր Ռյուբը (դեկտեմբերի 27, 1882 — 2 փետրվարի, 1959) հոլանդացի շախմատիստ է, ՖԻԴԵ-ի հիմնադիրներից մեկը և առաջին նախագահը (1924-1949), շախմատի մրցավար (1951թ․-ից): ՖԻԴԵ-ի պատվավոր նախագահ 1949 թվականից:

Մասնագիտությամբ իրավաբան է: 1922 թվականին գլխավորում էր Հոլանդիայի շախմատի միությունը: 1924 թվականին Փարիզում Նիդեռլանդների ազգային հավաքականի կազմում մասնակցել է շախմատի ոչ պաշտոնական օլիմպիադային: 5 հատորից բաղկացած շախմատային էտյուդների հավաքածուի հեղինակ է։ Շախմատի գրքերի իր հավաքածուն կտակել է Ամստերդամի համալսարանի գրադարանին, որտեղ ստեղծվել է Ռյուբի հիմնադրամ:

Արտյոմ Սուքիասյան