Հայկ Մարտիրոսյանը Titled Tuesday մրցաշարի հաղթող

Հայկ Մարտիրոսյանը հաղթող ճանաչվեց chess.com կայքի կազմակերպած ապրիլյան Titled Tuesday մրցաշարում, որին մասնակցում էին այպիսի շախմատիստներ, ինչպիսիք են Ֆաբիանո Կարունանան, Յան Նեպոմնյաշին, Մաքսիմ Վաշիե Լագրավը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Վլադիսլավ Արտեմևը, Պարհամ Մաղսուդլուն և այլ գրոսսմաստերներ։ Մրցաշարը հավաքել էր ռեկորդային քանակի մասնակից։ Այս անգամ մասնակցում էին 888 շախմատիստ։ Մրցաշարի գլխավոր ֆավորիտն էր Հիկարու Նակամուրան, սակայն նա նախավերջին տուրում պարտվեց Հայկ Մարտիրոսյանին։ Վերջին տուրից առաջ Հայկին բավական էր չպարտվել Յան Նեպոմնյաշուն։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի, ընդ որում ոչ-ոքիի համար պայքարեց հենց Յանը։ Ֆանտաստիկ 8,5/9 արդյունքով Հայկը դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։
Եվս մեկ այլ հայազգի շախմատիստ Զավեն Անդրիասյանը գրավեց երրորդ հորիզոնականը (8/9)։ Լավագույն 20 մասնակիցների ցանկում էր նաև Սամվել Տեր-Սահակյանը (7/9):
Մրցաշարի եզրափակիչ աղյուսակը կարող եք տեսնել այս հղումով՝
https://www.chess.com/tourn…/…/-titled-tuesday-blitz-1182433

Արտյոմ Սուքիասյան