Հայաստանի 10 ուժեղագույն շախմատիստների վարկանիշների վիճակագրություն

 Այսօր ծանոթանանք Հայաստանի լավագույն տասնյակի հետ։
Լավագույն 10 շախմատիստները 01․01․2001թ․ դրությամբ՝
1․ Հակոբյան Վլադիմիր GM 2656 տարիքը՝ 29
2․ Վահանյան Ռաֆայել GM 2641 տարիքը՝ 49
3․ Լպուտյան Սմբատ GM 2607 տարիքը՝ 42
4․ Ասրյան Կարեն GM 2582 տարիքը՝ 20
5․ Մինասյան Արտաշես GM 2567 տարիքը՝ 33
6․ Անաստասյան Աշոտ GM 2548 տարիքը՝ 34
7․ Եղիազարյան Արսեն GM 2529 տարիքը՝ 30
8․ Արոնյան Լևոն GM ARM 2522 տարիքը՝ 18
9․ Դանիելյան Օգանես GM 2521 տարիքը՝ 36
10․ Սարգսյան Գաբրիել IM 2520 տարիքը՝ 17

✔Միջին վարկանիշ՝ 2569,3
✔Միջին տարիք՝ 30,8

Դիտարկենք լավագույն 10 շախմատիստների ցանկը ըստ վերջին թարմացման՝
1․ Արոնյան Լևոն GM 2773 տարիքը՝ 38
2․ Սարգսյան Գաբրիել GM 2682 տարիքը՝ 37
3․ Գրիգորյան Կարեն GM 2665 տարիքը՝ 25
4․ Մելքումյան Հրանտ GM 2663 տարիքը՝ 31
5․ Մովսեսյան Սերգեյ GM 2649 տարիքը՝ 42
6․ Հովհաննիսյան Ռոբերտ GM 2642 տարիքը՝ 29
7․ Տեր-Սահակյան Սամվել GM 2640 տարիքը՝ 27
8․ Հակոբյան Վլադիմիր GM 2638 տարիքը՝ 49
9․ Մարտիրոսյան Հայկ GM 2617 տարիքը՝ 20
10․ Պետրոսյան Մանուել GM 2607 տարիքը՝ 22

✔Միջին վարկանիշ՝ 2657,6
✔Միջին տարիք՝ 32,0

✔Միջին վարկանիշը ավելացել է գրեթե 100 կետով, ինչը պայմանավորված է ինչպես Լևոն Արոնյանի հոյակապ ելույթով, այնպես էլ շախմատի ընդհանուր մակարդակի աճով։ 2001 թվականին միայն լավագույն եռյակի վարկանիշն էր գերազանցում 2600 կետը, իսկ այսօր բոլոր 10 շախմատիստներն էլ ունեն 2600+ վարկանիշ։
✔Միջին տարիքը նույնպես ավելացել է 1,2 կետով, ինչը պայմանավորված է նաև մի անգամից 3 շախմատիստի մինչ օրս տասնյակում գտնվելու փաստով։

2001 թվականի լավագույն տասնյակից 2009-ին ակտիվ խաղային կարիերան ավարտել է Սմբատ Լպուտյանը 2009։
Եվ շատ ցավալի է նշել այն փաստը, որ մահացել է 4 շախմատիստ այդ վարկանիշայից աղյուսակից։
Մեզ հետ չեն Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանը, Արսեն Եղիազարյանը և Օգանես Դանիելյանը․․․
Իրենց հետ մեր ընտրանին շատ ավելի հզոր կազմ կունենար։

Իսկ ևս 5 շախմատիստ շարունակում են ակտիվ կարիերան, և իրենցից 3-ը շարունակում են գտնվել 10 ուժեղագույնների կազմում՝
1․ Արոնյան Լևոն 2773
2․ Սարգսյան Գաբրիել 2682
8․ Հակոբյան Վլադիմիր 2638
19․ Վահանյան Ռաֆայել 2516
24․ Մինասյան Արտաշես 2472

Արտյոմ Սուքիասյան