Եվս 4 գերհզոր մրցաշար Մագնուս Կարլսենի կողմից։ Լևոն Արոնյանը նույնպես մասնակցելու է մրցաշարերի։

Այսօր նորվեգական Օսլո քաղաքում կայացած ասուլիսի ժամանակ Մագնուս Կարլսենը հայտարարեց ևս 4 օնլայն գերհզոր մրցաշարի մասին, որոնց նպատակն է փոխարինել չկայացած Grand Chess Tour-ը։
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմելու է 1մլն դոլլար՝ ներառյալ ապրիլի 18-ից մայիսի 3-ը կայացած Magnus Carlsen Invitational մրցաշարը։
Ահա հաջորդ մրցաշարերը՝
✔մայիսի 19 – հունիսի 3 Lindores Abbey Rapid Challenge
✔հունիսի 20 – հուլիսի 5 Online Chess Masters
✔հուլիսի 21 – օգոստոսի 5 Legends of Chess

✔օգոստոսի 9 – 20: Grand Final, եզրափակիչ փուլ

Յուրաքանչյուր մրցաշարի առաջին 4 մասնակիցները իրավունք կստանան մասնակցելու հաջորդ մրցաշարին, մնացած մասնակիցները ստանալու են հրավերներ։

Յուրաքանչյուր մրցաշարի հաղթող իրավունք կստանա խաղալ Grand Final-ում։

Եթե մեկ հոգի հաղթում է երկու կամ ավելի մրցաշարում, լրացուցիչ տեղը բաշվելու է ըստ վաստակած միավորների։

Lindores Abbey Rapid Challenge մրցաշարին խաղալու են՝
✔Մագնուս Կարլսեն
✔Լևոն Արոնյան
✔Հիկարու Նակամուրա
✔Դին Լիրեն
✔Ալիրեզա Ֆիրուզա
✔Ուէսլի Սո
✔Ալեքսանդր Գրիշչուկ
✔Սերգեյ Կարյակին
✔Վեյ Ի
✔Դանիիլ Դուբով
✔Յան-Կշիշտոֆ Դուդա
✔Յու Յանյի

Ժամակարգը — 15+10

12 մասնակից խաղալու են շրջանաձև համակարգով, լավագույն 8 մասնակից դուրս են գալու հաջորդ փուլ և շարունակելու են պայքարել նոկաուտ համակարգով։

Արտյոմ Սուքիասյան