Բանտեր բլից գավաթի եզրափակիչ

Արդեն վաղուց chess24.com կայքով ընթանում է Բանտեր բլից գավաթը։ Մասնակցում էին շուրջ 133 մասնակից, և վերջապես, վաղը մեր ժամանակով ժամը 21։00 կարող ենք հետևել եզրափակիչ մրցամարտին։ Եզրափակչում հանդիպելու են Մագնուս Կարլսենը և իր նոր սկզբունքային հակառակորդ Ալիրեզա Ֆիրուզան։
Ստորև ներկայացնենք երկու մասնակցի անցած ուղին։
Մրցաշարը սկսել են երկրորդ փուլից․
Փուլ 2
Մագնուս Կարլսեն — Խիմեն Կուենկա 8,5-0,5
Ալիրեզա Ֆիրուզա — Միխայիլ Օլիկսիենկո 9-2
Փուլ 3
Մագնուս Կարլսեն — Ռաուֆ Մամեդով 8,5-4,5
Ալիրեզա Ֆիրուզա — Լորան Ֆրեզինե 9-2
Փուլ 4
Մակնուս Կարլսեն — Իվան Չեպարինով 8,5-1,5
Ալիրեզա Ֆիրուզա — Մատիաս Բլուբաում 9-1
1/4 եզրափակիչ
Մագնուս Կարլսեն — Նիլս Գրանդելիուս 9-1
Ալիրեզա Ֆիրուզա — Գեորգ Մայեր 8,5-2,5
1/2 եզրափակիչ
Մագնուս Կարլսեն — Սյանան Սյուգիրով 9-0
Ալիրեզա Ֆիրուզա — Նարայանան 9-6


Նշենք, որ 3-րդ փուլում Մագնուսը մրցամարտը սկսել է 2 պարտությամբ, սակայն կարողացել է բեկել ընացքը և հաղթել։4-րդ փուլը նույնպես սկսել է պարտույթամբ։
Ինչպես երևում է, երկու մասնակիցները վստահորեն հաղթել են բոլոր մրցամարտերում։
Երզափակիչը կսկվի ապրիլի 15-ին ժամը 21։00։
Մրցաշարին մասնակցում էին նաև երկու հայազգի շախմատիստներ։ Սերգեյ Մովսեսնյանը 2-րդ փուլում պարտվել է Լյուդվիգ վան Համմերին, իսկ Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը 1-ին փուլում պարտվել են համապատասխանաբար Էնդրյու Տանին և Ժյուլ Մուսարին։

Արտյոմ Սուքիասյան