Գիրքը գրվել է 2012 թվականին, 4 տարի անց նկարահանվել է ֆիլմը։ Այն պատմում է ուգանդացի մի շախմատիստուհու մասին, որն ապրում է Կատվեի աղքատ թաղամասում։ Լինելով ծայրահեղ աղքատության մեջ, նա հաճախում էր շախմատի խմբակ միայն այն պատճառով, որ այնտեղի սաներին անվճար կերակրում էին։ Հետագայում երևաց նրա տաղանդը, և նա սկսեց սիրել այս խաղը։ Տեղի մրցաշարերում հաջողությունների հասնելուց հետո նրան հաջողվեց հեռանալ Կատվեից։